Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Այսօր հայտնի դարձավ, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի գործող չեմպիոն` Երևանի «Ալաշկերտ»-ը մրցելու է Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմա»-ի հետ։ Այս առիթով Yerkir.am-ը զրուցեց երևանյան թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ։
«Ընդհանրապես, ծանոթ չեմ մրցակցին, բայց հուսով եմ, որ տեսագրություններ կլինեն և կկարողանանք ուսումնասիրել մրցակցի խաղը։ Կարծում եմ` այս դիմակայությունում մենք ֆավորիտ ենք, բայց մի բան է ֆավորիտ լինելը, մեկ այլ բան է դա խաղով ապացուցելը։ Վիճակահանությունը մեզ համար բարենպաստ էր։ Մենք արդեն դառը փորձ ունենք։ Նույն թիմը երկու տարի առաջ հաղթել է «Բանանց»-ին։ Հուսով եմ` կհաղթահարենք առաջին փուլի արգելքը»,- ասաց մարզիչը։
Հիշեցնենք, որ 2014 թվականին «Սանտա Կոլոմա»-ն 2 խաղերի արդյունքում հաղթահարել էր «Բանանց»-ի արգելքը։