կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-07 12:15
Սպորտ

Ա սերիա. «Յուվենտուս»-ն ու «Ինտեր»-ը չպարզեցին հաղթողին

Ա սերիա. «Յուվենտուս»-ն ու «Ինտեր»-ը չպարզեցին հաղթողին

Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի կենտրոնական խաղում  «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ ընդունեց   «Ինտեր»-ին: Հանդիպման արդեն 5-րդ րոպեին Կառլոս Տեվեզը առաջ մղեց տանտերերին: 64-րդ րոպեին Իկարդին հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց:


«Միլան»-ը սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Սասուոլո»-ին:  9-րդ րոպեին Անդրեա Պոլին առաջ մղեց կարմրասևերին, սակայն Ինզագիի սաները չկարողացան պահպանել հաղթական հաշիվը: 28-րդ րոպեին Սանսոնեն հավասարեցրեց հաշիվը, իսկ 67-րդ րոպեին Զազան հաղթանակ պարգևեց «Սասուոլո»-ին:

 

«Ռոմա»-ն հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Ուդինեզե»-ին: Հանդիպման միակ գոլը 17-րդ րոպեին խփեց Աստորին:

 

Ա սերիայի 17-րդ տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները` «Կյեւո»-«Տորինո»՝ 0:0, «Էմպոլի»-«Վերոնա»՝0:0, «Ջենովա»-«Ատալանտա»՝2:2, «Պալերմո»-«Կալյարի»՝ 5:0, «Պարմա»-«Ֆիորենտինա»՝ 1:0, «Չեզենա»-«Նապոլի»՝ 1:4