կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-24 11:30
Սպորտ

Ֆուտբոլ. 27-րդ տուրի հետաքրքրաշարժ իրադարձությունները

Ֆուտբոլ. 27-րդ տուրի հետաքրքրաշարժ իրադարձությունները

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք խփեցին 8 գնդակ` բաց թողնելով 1-ը:


Տուրի 4 խաղերից միայն մեկում արձանագրվեց գոլազուրկ արդյունք, այն էլ` առաջատար «Արարատ»-ի և «Ալաշկերտ»-ի միջև կայացած մրցավեճում: Ալաշկերտցիներն արդեն 3-րդ խաղն է` չեն պարտվում:

 

«Գանձասար»-ը վերջին 9 խաղերում հաղթանակ չէր տոնել, սակայն այս տուրում 2:0 հաշվով առավելության հասավ չեմպիոնության համար պայքարող թիմերից մեկի՝ «Բանանց»-ի նկատմամբ: Հետաքրքիր է, որ կապանցիները վերջին անգամ հաղթել էին հենց «Բանանց»-ին՝ նոյեմբերի 23-ին` 13-րդ տուրում:

 

«Միկա»-ն 4 անպատասխան գնդակ ուղարկեց հետնապահ «Ուլիս»-ի դարպասը և ընդհուպ մոտեցավ առաջատարներին: Ոսկանյանի սաները «Արարատ»-ից հետ են մնում` 6, իսկ «Բանանց»-ից` 1 միավորով:

 

«Գանձասար»-ը շարունակում է 2 միավորով հետ մնալ 5-րդ տեղում ընթացող «Փյունիկ»-ից:

 

Մրցաշարային աղյուսակի ամբողջական տեսքն այսպիսին է՝

1.

«Արարատ»

23

12

7

4

26

12

43

2.

«Բանանց»

23

10

8

5

29

19

38

3.

«Միկա»

23

9

10

4

28

21

37

4.

«Շիրակ»

23

9

8

6

34

25

35

5.

«Փյունիկ»

23

8

6

9

37

29

30

6.

«Գանձասար»

23

6

10

7

29

24

28

7.

«Ալաշկերտ»

23

5

5

13

29

58

20

8.

«Ուլիս»

23

4

4

15

15

39

16

 

 

«Փյունիկ»- «Շիրակ» խաղում Սարգիս Բալոյանը, դառնալով դուբլի հեղինակ, խփած 10 գոլով բարձրացավ 3-րդ հորիզոնական:

 

Ռմբարկուների հնգյակն այսպիսին է`

01

-

Միհրան Մանասյան  «Ալաշկերտ»

13

02

-

Սերժ Դեբլե «Շիրակ»

11

03

-

Սարգիս Բալոյան «Փյունիկ»

10

04

-

Գևորգ Նռանյան «Արարատ»

9

05

-

Ալեքսանդր Ռակիչ «Արարատ»

9

 

 

Հաջորդ՝ 23-րդ տուրում կհանդիպեն հետևյալ թիմերը`

 

 

23-րդ տուր.

27.04.14

«Փյունիկ»

  -  

«Գանձասար»

19:00

27.04.14

«Ուլիս»

  -  

«Բանանց»

17:00

26.04.14

«Միկա»

  -  

«Արարատ»

17:00

26.04.14

«Շիրակ»

  -  

«Ալաշկերտ»

17:00

 

 

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակում լուրջ փոփոխություններ կարող են տեղի ունենալ: Մասնավորապես` առաջատար «Արարատ»-ը հյուրընկալվելու է «Միկա»-ին: Միկայականները հաղթելու դեպքում միավորների տարբերությունը առաջատարի նկատմամբ կհասցնեն 3-ի:

 

Կապանցիները հնարավորություն կունենան շրջանցել փյունիկցիներին:

 

 «Շիրակ»-ին լուրջ փորձություն է սպասվում: Չնայած մրցաշարային աղյուսակում զբաղեցրած հորիզոնականին, այնուամենայնիվ, ալաշկերտցիները վերջին շրջանում հաջող են հանդես գալիս, իսկ «Բանանց»-ը լավ հնարավորություն ունի հերթական 3 միավորը վաստակելու հետնապահի հետ խաղում:

 

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ