կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-23 17:20
Սպորտ

Հայաստանի Բարձրագույն խումբ. 6-րդ տուրի ամփոփում

Հայաստանի Բարձրագույն խումբ. 6-րդ տուրի ամփոփում

Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի` սեպտեմբերի 21-ին և 22-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝

 

«Բանանց»-«Գանձասար» 0:0

Երևան, «Բանանց» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

 

«Ուլիս»-«Միկա» 1:1 (0:0)

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան

Գոլերը՝ Արտակ Անդրիկյան, 73 («Ուլիս»), Սարգիս Կարապետյան, 90 («Միկա»)


«Շիրակ»-«Փյունիկ» 0:2 (0:1)

Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

Գոլերը՝ Գագիկ Պողոսյան, 36, Աղվան Պապիկյան, 75

 

«Արարատ»-«Ալաշկերտ» 5:0 (3:0)

Երևան, «Հրազդան» մարզադաշտ

Մրցավար՝ Արման Ղուշչյան

Գոլերը՝ Ալեքսանդր Ռակիչ, 17, Խորեն Վերանյան, 36, Գևորգ Նռանյան, 44, 79, Արսեն Բալաբեկյան, 81