կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-15 19:55
Սպորտ

Ֆուտբոլ. Հայաստանի առաջնություն. 17-րդ տուրի արդյունքները

Ֆուտբոլ. Հայաստանի առաջնություն. 17-րդ տուրի արդյունքները

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր տեղի ունեցան 17-րդ տուրի բոլոր հանդիպումները:

 

«Ուլիս»-«Արարատ»՝ 0:1 : Այս տուրում հերթական պարտությունը կրեց «Ուլիս»-ը, որը հանդես էր գալիս սեփական հարկի տակ: Այս անգամ Կարեն Բարսեղյանի սաները նվազագույն հաշվով զիջեցին առաջնության առաջատար «Արարատ»-ին: Հանդիպման միակ գնդակը 42-րդ րոպեին խփել է հյուրերի նորեկ Անդրեյ Պերպլյոտկին: Սա «Ուլիս»-ի 3-րդ անընդմեջ պարտությունն էր:

 

«Շիրակ»-«Բանանց»՝ 0:1: Սկզբունքային մրցավեճում Գյումրիի «Շիրակ»-ը սեփական հարկի տակ, երկրպագուների բուռն աջակցության ներքո, մրցեց «Բանանց»-ի հետ:  Հանդիպումն անցավ լարված և գրավիչ պայքարում: Արդեն 6-րդ րոպեին դաշտի տերերը կարող էին բացել հաշիվը, սակայն Դեբլեի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Այնուամենայնիվ, այս խաղում թիմերը հաղթողին որոշեցին խաղի վերջնամասում: 81-րդ րոպեին Դավիթ Մարիկյանի ինքնագոլը հաղթանակ պարգևեց «Բանանց»-ին:

 

«Փյունիկ»-«Ալաշկերտ»՝ 5:1:  Ավանի ֆուտբոլի ակադեմիայում «Փյունիկ»-ը մրցեց «Ալաշկերտ»-ի հետ: Գագիկ Պողոսյանը 20-րդ րոպեին առաջ մղեց փյունիկցիներին, որից 17 րոպե անց ֆուտբոլիստը դարձավ դուբլի հեղինակ: 2-րդ խաղակեսը սկսվելուն պես դաշտի տերերը 3-րդ անգամ գրավեցին մրցակցի դարպասը: Աչքի ընկավ Սարգիս Բալոյանը: 64-րդ րոպեին Միհրան Մանասյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 72-րդ և 92-րդ րոպեներին Վարդան Բակալյանը մեկական գնդակ ուղարկեց Արմեն Խաչատրյանի պաշտպանած դարպասը:

 

«Միկա»-«Գանձասար»՝ 0:0: Այս տուրում «Միկա»-ն ու «Գանձասար»«Միկա» մարզադաշտում այդպես էլ չպարզեցին հաղթողին: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ արդյունքով:

 

17-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակին կարող եք հետևել՝  այստեղ: