Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային մրցունակության հիմնադրամը երեկ հանրությանն է ներկայացրել Զբոսաշրջության հարավային միջանցքի ռազմավարական նախագիծը: Այն ընդգրկում է Արենի գինեգործական շրջանից մինչեւ Տաթեւ-Գորիս ընկած տարածքը եւ բաժանված է 5 կլաստերների, ներառյալ` Եղեգնաձորը, Սիսիանը, Գորիսը, Տաթեւը եւ Ջերմուկը:
Մինչեւ 2020 թվականը նշված բոլոր կլաստերներում կմեկնարկվեն ծրագրի իրականացման գործընթացները:
Ըստ «Էկոլուր»-ի, անդրադարձ կատարելով չինական Fortune Oil ընկերության կողմից Տաթեւի վանական համալիրի հարեւանությամբ գտնվող Սվարանցի երկաթահանքի շահագործման հարցին` Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանը նշել է, որ հիմնադրամի եւ ՄԱԿ-ի մասնագետների համատեղ խումբ է ստեղծվել, որը կուսումնասիրի, թե տնտեսական տեսանկյունից որքանով են համատեղելի եւ եկամտաբեր հանքարդյունաբերությունն ու տուրիզմը: