|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Տեղադրված արագաչափերի միջոցով 2 տարվա ընթացքում քաղաքացիները տուգանվել են, ընդհանուր առմամբ, 11 մլրդ դրամով, իսկ նույն տուգանքներից միայն «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն և դրա ստվերային հովանավորները 5,8 մլրդ դրամի օգուտ են ստացել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լսումների ժամանակ հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Սա ոչ թե գծանշում է, այլ փողոցի կենտրոնում լարված թակարդ, որ ժողովուդը գա ու մտնի թակարդի մեջ»,- ասաց նա և կոնկրետ օրինակ բերեց, որ նշաններ կան, որոնք տեղադրված են այնտեղ, որտեղ բնակավայր չկա, մինչդեռ բնակավայր հիշեցնող նշան է մի անկյունում դրված, ինչը միայն այն նպատակով է, որ վարորդը չիմանա ու խախտում անի:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր աչքով տեսել է, թե ինչպես ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մեքենան սխալ է երթևեկել, նրա մեքենայի առաջին համարը չկա: Բայց կասկած հայտնեց, թե նրան կտուգանեն։ «Հիմա դուք ուզում եք ասել, որ տուգանելո՞ւ եք Հովիկ Աբրահամյանին: Մենակ Հովիկ Աբրահամյանը չի, ԱԺ նախագահը, վարչապետը, Ամենյան հայոց կաթողիկոսը, չգիտեմ` ով: Ոնց ասես քշում են այդ մարդիկ, հիմա բոլորը հավասա՞ր են, թե ոմանք ավելի՞ հավասար են` հայտնի առակի տրամաբանությամբ»,- ասաց պատգամավորը: