Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արվեստագետ Անիթա Թութիկյանը «Ակօս»-ի միջոցով նույնպես նամակ է հղել թուրք ժողովրդին:
Աշխարհում բոլորը զգացին այս կնոջ տառապանքը, միայն թուրքերը չզգացին, նրանք զբաղված էին` իրենց` նոր հափշտակած կալվածքներն ու հարստությունները հաշվելով:
Ի՞նչ երկխոսության մասին խոսք կարող է լինել շիրմաքարի վրա «բոզի զավակ» գրողի հետ:
Իմ ընտանիքի պատմությունը պարունակում է բռնաբարության բազմաթիվ ապրումներ, որոնց մասին ես՝ որպես չորրորդ սերունդ, դեռ ամոթով եմ կարողանում արտահայտվել:
Մեծ մորս մոր՝ Գոհարի հայրը, եղբայրները և հորեղբայրները արևի տակ՝ ցցերի վրա մահացան: Շատ հարուստ էին և ցցի հանվեցին, որպեսզի հայտնեն իրենց ոսկիների տեղը: Խոստովանեցին տեղը, բայց ազատ արձակվելու փոխարեն նրանց` ցցահան արված, ավելի տեսանելի վայր փոխադրեցին, որպեսզի բոլորը տեսնեն նրանց ցավատանջ ու դանդաղ մահը: Գոհարի քույրը Կարսի ճանապարհին ձյան մեջ մահացավ: Զարմուհիներն առևանգվեցին և բռնաբարվեցին, անոթի ու ծարավ մահացան: Գոհարի ամուսինը բարձունքից վայր նետվեց: Որդիներից մեկը, որ դեռ նոր էր ամուսնացել, սպանվեց, երբ ուտելու բան էր փնտրում: Կնոջն առևանգեցին: Ավելի վաղ Ամերիկա մեկնած մյուս որդու հետ կապը խզվեց: Խորթ հայրը քահանա էր, նրան նվաստացրեցին: Երբ մերժեց մատանին հանել, մատը կտրեցին: Հետո նա էլ մահացավ: Երեխաներին ամիսներ շարունակ խոտերով և մողեսներով սնեց քարայրի մեջ: Ձեռքերով աշխատեց՝ գերու նման: Նա կարողացավ հանդուրժել բազում տառապանքներ ու նվաստացումներ, բայց Թուրքիան չկարողացավ հանդուրժել նրան: 1930-ականներ սկզբին գնաց Հալեպ: Հալեպի ճանապարհին ստիպված եղավ իր ունեցածը հանձնել, մինչև իսկ` նորածին թոռան քրչի կտորը, իսկ թոռը ցրտից մահացավ:
Աշխարհում ամեն մարդ զգաց այս կանանց տառապանքը, միայն թուրքերը չզգացին, նրանք իրենց` նոր հափշտակած կալվածքներն ու հարստություններն էին հաշվում…
Թուրքիայի կառավարության հետ երկխոսության գաղափարը տհաճ տպավորություն է առաջացնում ինձ մոտ: Թուրքերը հավատում են, որ իրենք գոյացել են տղայի և գայլի միաձուլումից: Չեն անդրադառնում, որ զոհերի նկատմամբ նույնպես տղայի տրամաբանություն և գայլի ախորժակ ունեն: Սոված գայլի և նրա ուտելիքի միջև ի՞նչ երկխոսություն կարող է լինել: Եթե երկխոսության արդի ոճը 113 հայի շիրմաքարին թուրք «նկարչի» կողմից «բոզի զավակ» պատգամն է, ի՞նչ երկխոսության մասին է խոսքը: Թուրքերի մտայնությամբ այդ շիրմաքարը մեղավոր է։
Ե՛ս վիրավորված չեմ, բայց նրանք դեռ մի քանի դարի կարիք ունեն՝ չափահաս դառնալու համար։
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի