կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-23 10:46
Սպորտ

Ուզում եմ` պատասխան խաղում հաղթենք 5:0 հաշվով. Ժոզե Մոուրինիո

Ուզում եմ` պատասխան խաղում հաղթենք 5:0 հաշվով. Ժոզե Մոուրինիո

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ կիսաեզրափակիչ փուլի` «Ատլետիկո Մադրիդ»-ի հետ կայանալիք պատասխան խաղից առաջ 0:0 հաշիվը ամբողջովին ձեռնտու է իրենց:


«Արդյունքը տրամաբանական է: 2 թիմերի դարպասապահներն էլ լուրջ պահեր չեն ունեցել իրենց դարպասների մոտ: Խաղը բարդ էր, բայց դա մեր մարտավարությունն էր: Հասկանալի է, որ մադրիդցիներն այսօր ավելի շատ էին տիրում գնդակին: Չնայած խաղից առաջ և խաղի ընթացքում հանդիպած բոլոր դժվարություններին` այնուամենայնիվ, խաղի արդյունքից գոհ եմ:

 

Ես ուզում եմ, որ հաջորդ խաղում «Չելսի»-ն հաղթի 5:0 հաշվով: «Վիսենթե Կալդերոն»-ից հեռանալ չպարտված շատ բարդ է, բայց մենք արեցինք դա: Հիմա ամեն ինչ մեր ձեռքերում է, և մենք ամեն ինչ կորոշենք տնային խաղում»,- մասնագետի խոսքերն է մեջբերում championat.com-ը: