կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-18 15:46
Սպորտ

Ժոզե Մոուրինիոն հրապարակել է կազմը

Ժոզե Մոուրինիոն հրապարակել է կազմը
Չեմպիոնների լիգայում իր 3-րդ հանդիպումը կանցկացնի արքայական ակումբը: Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ընտրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր կպատրաստվեն  ֆրանսիական «Լիոնի» դեմ խաղին:

 


Դարպասապահներ. Կասիլիաս, Ադան, Թոմաս Մեխիաս 

Պաշտպաններ. Ռամոս, Արբելոա, Վարանե, Մարսելո, Պեպե 

Կիսապաշտպաններ. Մեսութ Օզիլ, Խավի Ալոնսո, Կալյեխոն, Դի Մարիա, Խեդիրա, Կակա, Կոենտրաո, Գրաներո, Ալթինթոփ 

Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու, Բենզեմա, Իգուաին 

 

Արքայականի դարպասապահ Իկեր Կասիլիասը, մրցակցի հետ կապված, ասել է հետևյալը. «Մեզ համար «Լիոնը» շատ անհարմար մրցակից է: 2009/10 մրցաշրջանում ֆրանսիացիները մեզ դուրս թողեցին 1/8 եզրափակիչից։ Սակայն նախորդ մրցաշրջանում ռևանշի հասանք, որն էլ վերջ դրեց «Ռեալի» 6-ամյա անհաջողությանը»,-Կասիլիասին է մեջբերում uefa.com-ը: