|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Չելսի»-«Ատլետիկո Մադրիդ» խաղից հետո լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է խաղի մասին.
«Մեր հակառակորդ թիմը շատ ուժեղ էր, որը գիտեր, թե ինչ պետք է աներ խաղադաշտում: «Ռեալ»-ը հաղթեց «Բավարիա»-ին, որովհետև ավելի ուժեղ էր: «Ատլետիկո»-ն հաղթեց «Չելսի»-ին նույն պատճառով: Ինչ-որ պահի մադրիդցիները սկսեցին գերազանցել մեզ: Կարծում եմ` «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»- ն գեղեցիկ ֆուտբոլ կցուցադրեն եզրափակիչում, և կհաղթի ուժեղագույնը:
Այս խաղում կար մեկ կարևոր պահ: Մեկ րոպեի ընթացքում նրանց դարպասապահն աներևակայելի սեյվեր կատարեց, այնուհետև մեր դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված: Նման խաղերում ամեն ինչ որոշում են մանրուքները: Մեր խաղում ամեն ինչ որոշվեց այդ րոպեին: Շնորհավորում եմ մեր մրցակցին, «Ատլետիկո»-ն հիանալի թիմ է»: