|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում «Առաջին համաշխարհային պատերազմը. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» ժամանակավոր ցուցադրության բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է, որ ինքը դժվարանում է ասել, թե ինչ եզրույթ կօգտագործի այս տարվա ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր` Ցեղասպանության վերաբերյալ ավանդական ուղերձում:
Միևնույն ժամանակ, դեսպանը հայտարարել է. «Շատ ուժեղ հայտարարություն է լինելու, որն ընդունում է այն փաստը, որ 1,5 միլիոն հայեր են կոտորվել»: