Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել: Նրա ուղերձն ուղարկվել է Ֆերիքոյի Սուրբ Վարդանանց եկեղեցի, որտեղ ընթերցվել է այսօր առավոտյան Ապրիլի 24-ի կապակցությամբ կազմակերպված պատարագի ժամանակ:
«Թուրքիայի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյան,
Իմ շատ հարգելի հայ քաղաքացիներ
Ողջունում եմ ձեզ սիրով, հարգանքով: Այս տարի նույնպես հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերին և ցավակցություն հայտնում նրանց թոռներին:
Որպես տարածաշրջանի երկու հնագույն հասարակություններ՝ թուրքերն ու հայերը հազար տարի է ուս ուսի տված են ապրում նույն տարածքում, կիսում նույն պատմությունն ու մշակույթը:
Հայ հասարակությունը թե' Օսմանյան կայսրության, թե' մեր հանրապետության՝ 100 տարի ձգվող անցյալում, դաստիարակելով թանկագին զավակներ, շատ մեծ ներդրումներ է ունեցել մեր երկրի զարգացման գործում:
Ինչպես երեկ, այնպես էլ այսօր՝ հայերը, լինելով մեր երկրի հավասար և ազատ քաղաքացիներ, կարևոր դերեր են ստանձնում մեր սոցիալական, քաղաքական և առևտրական կյանքի բնագավառներում:
Բոլորիս համատեղ նպատակն է, որ դարեր շարունակ իր խինդն ու տխրությունը համատեղ կիսած այս երկու ժողովուրդները բուժեն իրենց անցյալի վերքերն ու ավելի հզորացնեն մարդկային կապերը: Այս նպատակով վերջին 14 տարիներին բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել, պատմական բնույթի բարեփոխումներ կյանքի կոչեցինք:
Օսմանյան հայերի հիշատակին և հայ մշակույթի ժառանգությանը տեր կանգնելու ուղղությամբ մեր աշխատանքները, առաջիկայում ավելի մեծացնելով, շարունակելու ենք:
Այս առիթով ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկրի հայ համայնքի խաղաղությունը, անվտանգությունն ու երջանկությունը մեզ համար շատ մեծ կարևորություն ունեն: Մենք բացարձակապես թույլ չենք տա, որ մեր մեկ հայ քաղաքացին անգամ մեկուսացվի, օտարվի կամ ինքն իրեն «երկրորդ դասակարգի» զգա:
Ցանկանում եմ, որ Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրությունները կարճ ժամանակում ավարտվեն, և ձեզ հաջողություն եմ մաղթում այդ աշխատանքների ուղղությամբ:
Այս մտորումներով ևս մեկ անգամ հիշում եմ 20-րդ դարի առաջին կեսին իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերի հիշատակը:
Աստված ողորմի Առաջին համաշխարհային պատերազմի անբարենպաստ պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանյան միլիոնավոր քաղաքացիներին»:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի