|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Батькивщина կուսակցության ղեկավար, Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն հետաձգել է ԱՄՆ այցը, քանի որ ԱՄՆ Կոնգրեսի անդամները չեն ցանկացել հանդիպել նրա հետ: Այդ մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներ:
Տեղեկության համաձայն՝ այցը պետք է տեղի ունենար ապրիլի 23-ին: Կոնգրեսականներից ոմանք, որոնց հետ կապ են հաստատել Տիմոշենկոն և նրա շտաբը, հասկացրել են, որ նա չպետք է պայքարի նախագահի պաշտոնի համար:
Նշենք, որ օրերս Տիմոշենկոն դիմել էր ԱՄՆ-ին՝ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: