Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցյալ շաբաթ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ էր Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերին աշխատանքից հեռացնելուն՝ երկրի ներսում բողոքի ցույցերի ու անկարգությունների ճնշման համար ԱՄՆ զինված ուժերի ներգրավման վերաբերյալ տարաձայնությունների ֆոնին. այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով մի քանի իրազեկ պաշտոնյաների խոսքերի:
Ըստ նրանց՝ նման որոշումից նրան ետ են պահել նրա խորհրդականները:
Պաշտոնյաների խոսքով՝ Թրամփին վրդովեցրել է այն փաստը, որ պաշտպանության նախարարը չի աջակցել Վաշինգտոնում, Մինեապոլիսում, ինչպես նաև այլ քաղաքներում և նահանգներում բողոքի ցույցերն ու անկարգությունները ճնշելու համար գործող զորքերն օգտագործելու նրա մտադրությանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պենտագոնի ղեկավարը փչացրել է հարաբերությունները Սպիտակ տան, մասնավորապես նախագահ Թրամփի հետ, այն բանից հետո, երբ դեմ է արտահայտվել անկարգությունները ճնշելու համար ապստամբությունների մասին օրենքի կիրառմանը: