Փոխարժեքներ
28 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.97 |
EUR | ⚊ | € 414.58 |
RUB | ⚊ | ₽ 3.57 |
GBP | ⚊ | £ 497.66 |
GEL | ⚊ | ₾ 143.3 |
Արդեն հայտնել ենք, որ օրերս տեղեկություն հայտնվեց, թե ապրիլի 20-ին Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով այժմ գտնվում է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում, կվերադառնա Ուկրաինա, ավելի կոնկրետ` Դոնեցկ:
Ուկրաինական ТСН-ն հայտնում է, որ Բերդյանսկ քաղաքում արդեն սկսվել են պատրաստվել Յանուկովիչի վերադարձին, քանի որ, որոշ տեղեկությունների համաձայն, նա Ուկրաինա կվերադառնա հենց այդ քաղաքով:
Մասնավորապես` ակտիվացել են Ազգային անվտանգության ծառայության աշխատանքները` դեպի քաղաք տանող ճանապարհները փակ են, բոլոր մեքենաները ստուգվում են:
Բացի այդ` հաղորդվում է, որ երեկ հրաման է արձակվել չհսկել քաղաքի օդային տարածքը, հավանաբար, որպեսզի Յանուկովիչը կարողանա վայրէջք կատարել: