|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը Գերմանիայում ենթարկվել է լուրջ վիրահատության: Վիրահատությունն անցել է բարեհաջող, եւ մեր ֆուտբոլիստն արդեն անցնում է հետվիրահատական փուլը. տեղեկացնում է ՀՖՖ մամլո քարտուղարությունը:
«Թե' ես, թե' ազգային հավաքականի մարզիչներն ու ֆուտբոլիստները, թե' հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուները անհամբեր սպասում ենք Դավիթ Մանոյանի շուտափույթ ապաքինմանն ու վերադարձին: Դավիթը կամային հատկանիշներով ուժեղ երիտասարդ է, եւ վստահ եմ, որ հաջողությամբ կանցնի հետվիրահատական փուլը եւ առաջիկայում կմիանա իր սիրելի թիմին` Հայաստանի ազգային հավաքականին»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: