Թուրքական 28 քաղաքապետարաններում հսկիչներ կնշանակվեն
Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ 15 օրվա ընթացքում երկրի 28 քաղաքապետարաններում հսկիչներ կնշանակվեն:
Ըստ Demokrthaber-ի՝ նման որոշում է կայացվել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում՝ իբր կանխելու համար Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժման հետ կապեր հաստատելու հավանականությունը: