Միասին կարող ենք
կարևոր
379 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-13 19:34
Քաղաքական

Ադրբեջանի ու Թուրքիայի համար բրոկեր է դարձել, հողերը էժանով-թանկով տալիս է․ ուրեմն՝ հունիսի 7-ին քվեարկենք համար 17-ին․ Քրիստինե Վարդանյան

«Ամենաշատը մարդիկ մեզ ասում են՝ վախի մթնոլորտ կա, մարդիկ վախենում են։ Ասում են՝ լայքի համար են գործից ազատում, մասնակցության համար են գործից ազատում, նույնիսկ բարևելու համար գործից ազատում են»,-  այսօր՝ մայիսի 13-ին, Արթիկում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Այսպիսի մթնոլորտ, իսկապես, Հայաստանում երբեք չի եղել։ Բայց մի բան ունեմ ձեզ ասելու․ այն ամենը, ինչ այս իշխանությունը արել է այս յոթ-ութ տարիների ընթացքում՝ սկսած քաղաքացու վրա թքելուց, վերջացրած հարկերը բարձրացնելով, պատերազմներով, մարդկանց ապօրինի աշխատանքից ազատելով, միջնամատ ցույց տալով, քաղաքացիներին տուգանքի նյութ սարքելով, քաղաքները չզարգացնելով, պետական պարտքը մեծացնելով․․․ Այս ամենի պատասխանի օր կա։ Եթե վախեցնում են՝ մի եկեք հավաքների։ Բայց հունիսի 7-ին այդ ամեն ինչի պատասխանը պետք է տալ։ Հունիսի 7-ը այս իշխանության արածների համար պատասխան տալու օրն է։ Ու այդ պատասխանի ամենաարդար ձևը կլինի հունիսի 7-ին ընտրել 17-ին։ Որովհետև միասին կարող ենք»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։