|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող` 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթեց Ուկրաինան ներկայացնող Տատյանա Կոբուին և դուրս եկավ 1/16 եզրափակիչ:
Այսօր ռինգ դուրս կգա նաև 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը, որի մրցակիցը նույնպես Ուկրաինայի ներկայացուցիչ է:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:
ՀԲՖ մամուլի ծառայություն