|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 2014թ. ապրիլի 23-ին կազմակերպելու են ջահերով ավանդական երթը, որը կմեկնարկի Ազատության հրապարակից ժամը 19:30-ին:
Երթի մասնակիցները նաև նամակ են հանձնելու ՀՀ նախագահին` պահանջելով, ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, համայն հայության պահանջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման և ամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի, հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից:
«Բոլոր ուսանողական, երիտասարդական կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու մեր այս նախաձեռնությանը: Սիրելի երիտասարդներ, ապրիլի 24-ի նախօրյակին ապացուցենք մեր միասնությունը և մեր անժամանցելի իրավունքներին տեր լինելու վճռական կամքը»,- ասված է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության տարածած հաղորդագրության մեջ: