|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ավանդական ջահերով երթն այս տարի ևս կմեկնարկի Երևանի կենտրոնից` Հանրապետության հրապարակից։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։
Երթը կսկսվի ապրիլի 23-ին` ժամը 19։15-ին։
«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս բոլոր ցանկացողներին հնարավորություն կտրվի երթին մասնակցել որպես ջահակիր։ Անհարժեշտ է առցանց հայտադիմում լրացնել»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ ՀՅԴ ՀԵՄ անդամները երթից առաջ ավանդաբար այրում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ Դրանից հետո հազարավոր մարդիկ ազգագրական երգերի ուղեկցությամբ քայլում են դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը երթը կազմակերպում է ամեն տարի 1999 թվականից ի վեր։