|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն «Ռեալ»-ի հետ կայանալիք` Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղից առաջ խոսել է կատալոնական ակումբում իր ապագայի մասին:
Արգենտինացի մասնագետը նշել է, որ ամբողջովին կենտրոնացել է իր աշխատանքի վրա. «Ինձ չեն անհանգստացնում տարբեր խոսակցությունները, դա բնական է: Անկախ Մադրիդի «Ռեալ»-ի հետ կայանալիք խաղի արդյունքից` մրցաշրջանը դրական չեմ գնահատի իմ թիմի համար: Ես եմ ընտրում ինձ համար այն, ինչ ցանկանում եմ կարդալ: Կարող եմ ասել, որ շատ հաճախ եմ հանդիպում ապատեղեկատվությունների: Ես ցանկանում եմ առաջ գնալ` որպես պրոֆեսիոնալ, և չեմ ուզում քննարկել այդ հարցը»,- ասել է Մարտինոն: