|
Փոխարժեքներ
05 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.14 |
| EUR | ⚊ | € 444.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.9377 |
| GBP | ⚊ | £ 508.59 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ողջունել է Տավուշի մարզի գյուղերի հանձնումն Ադրբեջանին։
«Ողջունում ենք այն հայտարարությունն, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 1991 թ. Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունել: Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ», - գրել է նա իր X սոցիալական հարթակում:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: