|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում «Pro Շամիրամ» ներկայացմամբ կմեկնարկի «Թատրոն X» հանրապետական 7-րդ թատերական փառատոնը: Թատրոնի ճեմասրահում կցուցադրվի քանդակագործ Արմեն Հակոբյանի «Ստվարաթղթե հույզեր» խորագրով` հարթաքանդակների հավաքածուն:
Փառատոնին այս տարի մասնակցում են 19-ը թատրոններ ու թատերախմբեր‚ որոնց զգալի մասը երիտասարդական խմբեր են։ Լավագույն ներկայացումները ընտրելու և քննարկումներ կազմակերպելու նպատակով ստեղծվել է մասնագիտական հանձնախումբ, որը փառատոնի օրերին կայցելի նաև մարզեր։ Ընդունված ձևաչափի համաձայն՝ յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի կունենա բաց քննարկում, որին կարող են մասնակցել ոլորտի մասնագետները, ուսանողներ, շահագրգիռ կազմակերպություններ և բոլոր ցանկացողները:
Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա 2014 թ. մայիսի 3-ին Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ Ռ. Բաբայանի «Բան-ա-ստեղծություն» ներկայացումով /ըստ Նատալի Ֆիլիոնի «Դզին» ստեղծագործության/: Փակման արարողության ժամանակ կհանձնվեն նաև մրցանակներ և դիպլոմներ: