|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
2013 թ. մարտի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատված գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Սուրիկ Պարսամյանի պաշտոնանկությունը «լուրջ պատճառներ» ունի:
Թերթի տեղեկություններով՝ դատախազն աշխատանքից ազատվել է այն բանի համար, որ իր որսի ընկեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին դիմել է «թագավոր ախպեր ջան» արտահայտությամբ: Ու երբ այս մասին համապատասխան մարմինները հաղորդել են ուր որ հարկն է, Պարսամյանը հրաժեշտ է տվել իր պաշտոնին:
«Ժողովուրդ»-ն անձամբ Ս. Պարսամյանից ճշտեց լուրի իսկությունը: Նա ամեն ինչ արեց՝ հերքելու իրողությունը. «Ես դաստիարակություն ունեմ, ես դաստիարակված անձնավորություն եմ, ես գիտեմ՝ մեր երկրի թագավորը, մեր երկրի ղեկավարն ով է, և թող ոչ ոք նման ստահոդ տեղեկություններ չտարածի... Ես Ծառուկյանի հետ որսի էլ եմ գնացել, հաց էլ եմ ուտում, շփվում էլ եմ արդեն 20 տարուց ավելի»: