կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-31 19:49
Հասարակություն

Վովա Գասպարյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին

Վովա Գասպարյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ Էնեզիի գլխավորած պատվիրակությանը: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն է հայտնել վերջին տարիներին  իրավապահ ոլորտում երկու երկրների արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ և հույս է հայտնել, որ գործակցությունն առաջիկայում ավելի կխորանա ու կընդլայնվի:

Դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ Էնեզի շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել իրավապահ կառույցների միջև փորձի փոխանակման կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում անվտանգությունը շատ բարձր մակարդակի վրա է, ինչը ոստիկանության սրտացավ աշխատանքի արդյունքն է:

Դեսպանը նաև ցավակցություն է հայտնել հուլիսյան ողբերգական դեպքերի ընթացքում ոստիկանության երեք ծառայողների զոհվելու կապակցությամբ և խնդրել է իր վշտակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին:

Վլադիմիր Գասպարյանը ընդգծել է, որ հանցավորության հակազդումն ամենօրյա ու վճռական պայքար է, հաճախ՝ նաև իրավապահների կյանքի գնով, ուստի անհրաժեշտ է ճշգրտել հանրային անվտանգության ապահովման ուղղությունները, իրականացնել անհրաժեշտ փորձի փոխանակում գործընկերների հետ, գտնել գործակցության այն դաշտերը, որտեղ կարելի է հասնել առավելագույն արդյունքների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: