|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ից 25-ը Հայաստանի` մինչև 17 տարեկանների հավաքականը ՆՀՀ Մակեդոնիայում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ մեր մրցակիցները կլինեն ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականները:
Այս օրերին 1998 թ. ծնված 48 ֆուտբոլիստներ մարզվում և հանդիպումներ են անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Հենց այս ֆուտբոլիստներից էլ կընտրվեն այն խաղացողները, ովքեր, Բեռնար Շալանդի գլխավորությամբ, կմեկնեն ՆՀՀ Մակեդոնիա՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին:
Ներկայացնում ենք ձեզ մրցաշարի խաղացանկը`
22.04.2014 Վրաստան-Հայաստան
22.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Կիպրոս
23.04.2014 Կիպրոս-Վրաստան
23.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան
25.04.2014 Հայաստան-Կիպրոս
25.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Վրաստան