Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղյակ չեմ, որ իմ նոր օգնական Տիգրան Մուղնեցյանի նշանակումը քննադատության է արժանացել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Նման հրապարակումների չեմ հանդիպել։ Տիգրան Մուղնեցյանը բազմատաղանդ, խելացի երիտասարդ է»,- ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք Մուղնեցյանը ծառայել է, թե՞ ոչ, Ավինյանը պատասխանեց. «Տեղյակ չեմ, անկեղծ ասած, պետք է հարցնեմ։ Իմ իմանալով՝ չէ»։
Նշենք, որ իր օգնականի մասին Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «Պատիվ ունեմ Ձեր ուշադրությանը ներկայացնել իմ առաջին նշանակմանը՝ Մուղնեցյան Տիգրանին: Տիգրանն իմ օգնականն է: Վաղեմի ընդդիմադիր ակտիվիստ, ՔՊ համախոհ և մեր թիմի լավ ընկեր, չնայած որ ընդամենը 21 տարեկան է: Դպրոցական տարիներին մասնակցել և հաղթել է տարբեր օլիմպիադաներում: 11 տարեկանից մասնակցում է ինտելեկտուալ հեռուստածրագիր՝ «Что? Где? Когда?»-ին և աչքի է ընկել իր պայծառ մտքով: 18 տարեկանում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշուին հասել է 250 000 ՀՀԴ շեմին և, սթափ գնահատելով պահի լրջությունը՝ որոշել է կանգ առնել այդ կետի վրա»։
Հարցին էլ՝ կառավարության աշխատակազմում այս տարիներին մի շարք չարաշահումներ են եղել, ինչպե՞ս է նոր կառավարությունը դրանց դեմ պայքարելու, Աղաջանյանն արձագանքեց, որ իրենք չեն կրճատելու մարդկային ռեսուրսը, այլ ավտոմեքենաների և դիզվառելիքի կտրոնի տրամադրումը։
«Կառավարության աշխատակազմի ենթակայության տակ մոտ 110 մեքենա է, ու մեր նախնական հաշվարկներով` մոտ 30 տոկոսը ենթակա է կրճատման»,- նշեց նա։