կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-12 10:07
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ կազմվում են ՀՀ նախագահի աթոռի հավակնորդների ցանկեր. «Հրապարակ»

Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ կազմվում են ՀՀ նախագահի աթոռի հավակնորդների ցանկեր. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

 

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ի տարբերություն իր նախորդի, շատ ուշադիր է հասարակական կարծիքի, մամուլի հրապարակումների նկատմամբ: Նա ոչ միայն անձամբ է հետևում համացանցին ու մամուլի հրապարակումներին, այլև հանձնարարել է կառավարության աշխատողներին հետևել ու արձագանքել ամեն ինչի, տարածել իրենց մասին դրական հրապարակումները, հետևել gov.am կայքին և ընդհանրապես ակտիվ լինել: Նա գիտի, որ իր նախորդը «վիզը ոլորեց» հենց այն պատճառով, որ պատշաճ ուշադրություն չէր դարձնում իր մասին հրապարակումներին և չէր աշխատում մամուլի հետ: Այդ ամենից դաս քաղած Հովիկ Արգամիչը որոշել է լավ աշխատել և հետևողական լինել: Եվ քանի որ արդեն նախագահականի մրցավազքն սկսված է, նա աշխատում է նաև այդ ուղղությամբ:

 

Մեզ հասած տեղեկություններով, նրա հանձնարարությամբ կազմվում են ՀՀ նախագահի աթոռի հավակնորդների ցանկեր՝ նրանց, ովքեր հայտարարել են այդ մասին, նրանց, ովքեր չեն հայտարարել, բայց կարող են հավակնել, նրանց, ովքեր ընդհուպ քարոզարշավի սկիզբը թաքցնելու են իրենց հավակնությունները: Բացի ցանկեր կազմելուց, ոմանք զբաղված են այս անձանց մասին կոմպրոմատներ հավաքելով, դոսյեներ կազմելով: Հատկապես ակտիվորեն աշխատում են Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, ով, ինչպես հայտնի է, չի ժխտել 2018-ին առաջադրվելու իր հավանականությունը»:

 

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: