Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
ՌԴ Դաշնային խորհուրդը ապրիլի 16-ին հավանության է արժանացրել հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ օրինագիծը:
Ավելի վաղ 1-ին, 2-րդ և 3-րդ ընթերցմամբ օրինագիծն ընդունել էր նաև ՌԴ Պետդուման:
Հիշեցնենք, որ օրինագիծը, որն առաջարկել էր ՌԴ Միգրացիոն ծառայությունը, ենթադրում է, որ այն օտարերկրացիները կամ նրանց հարազատները, ովքեր բնակվում են կամ բնակվել են ՌԴ տարածքում կամ նախկին ԽՍՀՄ-ում և Ռուսական կայսրության տարածքում (ժամանակակից Ռուսաստանի սահմաններում), վարժ տիրապետում են ռուսերենին, կկարողանան հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ 3 ամսվա ընթացքում:
Կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը հարցազրույցի միջոցով կստուգի օտարերկրացիների ռուսերենի իմացությունը: Անհրաժեշտ է, որպեսզի նրանք վարժ տիրապետեն ռուսերենին և օգտագործեն այն առօրյայում:
Պարտադիր պայմանը օտար պետության քաղաքացիությունից հրաժարվելն է: ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացող անձը պետք է բնակվի Ռուսաստանում:
Այսպիսով՝ օրինագիծը հավանության է արժանացել բոլոր համապատասխան մարմինների կողմից և, որպեսզի սկսի գործել, անհրաժեշտ է միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությունը: