Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-04-04 15:13
Մշակույթ

Հայաստանում չեմ ապրել, բայց տեղյակ եմ օպերայի անցուդարձին. Անդրանիկ Արզումանյան

Հայաստանում չեմ ապրել, բայց տեղյակ եմ օպերայի անցուդարձին.  Անդրանիկ Արզումանյան

«Ճիշտ է, ես Հայաստանում չեմ ապրում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի հետ կապս խզել եմ` ամեն տարի 1-2 ամսով Երևան եմ եկել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդ Անդրանիկ Արզումանյանը:

 

Նա նշեց, որ շուրջ 10 տարի եղել է Եգիպտոսում Ռուսաստանի մշակույթի կենտրոնի ղեկավարը:

 

«Ճիշտ է, ոչ Հայաստանում, սակայն մշակութային ոլորտում ղեկավարման փորձ ունեմ: Ես վերադարձա Հայաստան` անձնական-ընտանեկան պատճառներով, և կոչ եմ անում բոլոր հայերին` վերադառնալ Երևան: Ես տեղյակ եմ նաև Օպերայի խնդիրների մասին, գիտեմ, որ խմորումներ կան, հեշտ չի լինելու, սակայն կարևորը համախմբվելն է, ընտանիք դառնալը»,- ասաց Արզումանյանը:

 

Նա նշեց նաև, որ իր մեջ տեսնում է օպերայի թատրոնը ղեկավարելու ուժ: Անդրադառնալով հարցին, թե օպերայի թատրոնի տնօրեն կարող է դառնալ այն անձը, ով ՀՀ քաղաքացիություն ունի, Արզումանյանը հավաստիացրեց, որ ինքը երկքաղաքացի է, հետևաբար, ունի ՀՀ քաղաքացիություն:

 

Դիտեք տեսանյութը: