|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 9 դիմում: Մրցույթին ներկայացել են 7 թեկնածու, որոնցից մրցույթի հարցազրույցի փուլ են անցել 3-ը:
Հարցազրույցի փուլը հաղթահարել են 2 թեկնածու՝ Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը /9 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ/, Գագիկ Զալիկի Մանասյանը /7 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ/: Այսպիսով՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել՝ Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը և Գագիկ Զալիկի Մանասյանը:
Բողոքի բացակայության դեպքում, համապատասխան հանձնաժողովից ստացված՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը կներկայացվի նախարարին և եռօրյա ժամկետում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ սահմանված կարգով կկնքվի աշխատանքային պայմանագիր: