|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
YouTube-ում հայտնվել է ՌԴ դեսպանների հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում նրանք քննարկում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությունը Ղրիմի հանրաքվեի դեմ բանաձևի հարցով:
Ձայնագրությունում, ենթադրաբար, լսվում են Զիմբաբվեում և Մալավիում ՌԴ դեսպան Սերգեյ Բախարևի և նրա կոլեգա` Էրիթրեայում ՌԴ դեսպան Իգոր Չուբարովի ձայները:
Չուբարովը գովում է իր գործընկերոջը՝ նշելով, որ Զիմբաբվեն երևի «հասկացել է» իրավիճակն Ուկրաինայում (հիշեցնենք, որ Զիմբաբվեն դեմ էր քվեարկել բանաձևին):
Զրույցի ընթացքում Չուբարովը ասում է, որ ամեն ինչ լավ է, Ղրիմը վերցրեցին, սակայն դա միայն սկիզբն է: Դեսպանները նաև քննարկում են Կատալոնիայի, Վենետիկի և Ալյասկայի գրավման հնարավորությունը: