|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Կատալոնիայի խորհրդարանը տարածաշրջանը հռչակել է «քաղաքական եւ իրավական ինքնիշխան սուբյեկտ Իսպանիայի կազմում». տեղեկացնում է Associated Press-ը:
Թեեւ փաստաթուղթն ավելի շատ խորհրդանշական է, քան իրավական, այն նախադեպ է ստեղծում, որպեսզի Բարսելոնան կարողանա մետրոպոլիայից անջատվելու հանրաքվե անցկացնել 2014 թվականին:
Երկարատեւ բանավեճից հետո հօգուտ փաստաթղթի քվեարկել է 85 պատգամավոր, դեմ են եղել 41-ը, 2-ը ձեռնպահ են մնացել: Կողմ քվեարկողները «Կոնվերգենցիա եւ միություն» դաշինքի պատգամավորներն են, նաեւ ձախ հանրապետականները: Նրանց հակառակորդներն են Կատալոնիայի սոցիալիստական կուսակցությունը եւ իշխող Ժողովրդական կուսակցությունը:
Անցկացված հարցումների համաձայն` կատալոնացիների կեսն անկախության կողմնակից է, մյուս կեսին բավարարում է երկրի ներկայիս կարգավիճակը` ինքնավարություն` լայն իրավունքներով: Եթե բարձրացվի ԵՄ-ից դուրս գալու գնով անկախություն ստանալու հարցը, կատալոնացիների մեծ մասը մտադիր է հրաժարվել նախաձեռնությունից: