կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-03 18:11
Տարածաշրջան

Ադրբեջանցիները Ժիրինովսկիին հիշեցրել են իրենց մասին

Ադրբեջանցիները Ժիրինովսկիին հիշեցրել են իրենց մասին

Համառուսական ադրբեջանական կոնգրեսը դիմել է ՌԴ գլխավոր դատախազությանը՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիի՝ իրենց վերաբերյալ հայտարարություններին իրավական գնահատական տալու խնդրանքով. հայտնում է lifenews.ru-ն:

 

Նրանք պահանջում են պատգամավորին պատասխանատվության ենթարկել՝ Քրեական օրենսգրքի նորմերին համապատասխան:

 

Հիշեցնենք, որ վերջերս Պետդումայում իր ելույթի ժամանակ Ժիրինովսկին հայտարարել էր, որ ադրբեջանցի ազգ գյություն չունի: «Ի՞նչ է նշանակում Ադրբեջանը` թարգմանաբար: Ազեր նշանակում է   խազար, այսինքն՝ Կասպից ծով, բաջա՝ երկրամաս: Այսինքն` նրանք մարդիկ են, որոնք ապրում են Կասպից ծովի ափին: Ռուսերեն լեզվով՝  կասպիյցիներ: Ի՞նչ, հիմա դա ազգությո՞ւն է: Նրանք ուղղակի մարդիկ են, որոնք ապրում են այնտեղ, ինչպես, օրինակ,  պովոլժցիները, վոլոգդացիները և այլն...»,- ասել էր նա: