Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Օրերս Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ադրբեջանական haqqin.az կայքին տված հարցազրույցում անդրադարձել էր ԼՂ հակամարտությանն՝ ասելով. «Դե, ինչպես լուծել Ղարաբաղյան խնդիրը: Եթե Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջանին, հայերը կնեղանան: Եթե ճանաչվի ներկայիս ստատուս քվոն, դուք կնեղանաք: Ես առաջարկում եմ երրորդ տարբերակ՝ կարելի է Ղարաբաղը Մոսկվային ենթակա հայտարարել: Թող Ռուսաստանն այդ գոտում ապահովի հայերի եւ ադրբեջանցիների անվտանգությունը, մարդկանց ազատ տեղաշարժը, վերականգնի տնտեսությունը… Ռուսական բանակը պետք է մտցնել, որպեսզի կողմերի միջեւ բախումները կանխվեն»:
Քանի որ ռուս պատգամավորի հայտարարությունները մեծ աղմուկ էին բարձրացրել, Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՌԴ նախագահի մամուլի ծառայություն՝ խնդրելով մեկնաբանել Ժիրինովսկիի հայտարարությունները: Սակայն մոտ մեկ շաբաթ նամակը դիտարկելուց հետո մեր հերթական զանգին մամուլի ծառայությունից պատասխանեցին, որ իրենք չեն մեկնաբանում Ժիրինովսկիի հայտարարությունները: