|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև ներգաղթյալների և աշխատանք տրամադրողների պատասխանատվության վերաբերյալ հարցեր:
Ժիրինովսկին առաջարկել է այդ հարցում պատասխանատվության մեծ մասը դնել աշխատանք տրամադրողների ուսերին:
Պուտինն, իր հերթին, ասել է. «Դուք արդեն 20 տարի է` քաղաքականության մեջ եք: Դուք ունեք շատ հետաքրքրիր, իրականացման ենթակա գաղափարներ: Սակայն ես Ձեզ մեկ խնդրանք ունեմ` Դուք ունեք կայուն ընտրազանգված` ձեւավորված 20 տարիների ընթացքում, և ես կարծում եմ՝ անհրաժեշտություն չկա Ձեր ընտրազանգվածի առանձին մասում Ձեր դիրքերն ամրապնդել ի վնաս մեր երկրի հիմնարար շահերի»: