|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Արդեն հայտնել ենք, որ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին նվաստացրել է Россия сегодня-ի լրագրողուհուն՝ հաշվի չառնելով անգամ նրա հղի լինելու փաստը: Նրան հունից հանել է լրագրողուհու հարցը՝ պե՞տք է, արդյոք, պատասխան պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նկատմամբ (երկրի իշխանությունները որոշել են արգելել ռուս տղամարդկանց մուտքը երկիր):
Հիշեցնենք, որ Ժիրինովսկին վիրավորել է նաև Интерфакс-ի թղթակցին, ով փորձում էր պաշտպանել իր գործընկերուը, անգամ սպառնացել է, որ աղջիկը կզրկվի Интерфакс-ում աշխատանքից:
Лента. ру-ն հայտնում է, որ Интерфакс-ը գումարային պարգևի է արժանացրել իր՝ Ժիրինովսկիին ամոթանք տված և նման վարքի համար նախատած թղթակից Յուլիա Չուչալովային: