Փոխարժեքներ
07 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.14 |
EUR | ⚊ | € 428.65 |
RUB | ⚊ | ₽ 4.5492 |
GBP | ⚊ | £ 501.6 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համարում է, որ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը «մեծ սպառնալիք» կարող է լինել ռուսական տնտեսության համար: Ըստ BBC Russian-ի` այդ մասին նա ասել է Իտալիա այցի ժամանակ:
«Եթե Ուկրաինան ստորագրի համաձայնագիրը, նշանակում է` իր վրա կվերցնի մաքսային տարիֆները 85%-ով զրոյացնելու պարտականությունը, իսկ այնուհետ նաև՝ 95-98%-ով: Իսկ այդ դեպքում, եթե մենք պահպանենք Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտին, ապա եվրոպական ապրանքը կարող է Ուկրաինայի տարածքով ՌԴ ներմուծվել, ինչը մեծ սպառնալիք կլինի մեր տնտեսության համար»,- պարզաբանել է նա:
Բացի այդ` Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի համար գազի զեղչերի պատճառով 10 մլրդ դոլարի կորուստ է ունեցել, նաև` այն գումարների մասին, որ Ուկրաինան պարտք է Сбербанк-ին, ВЭБ-ին, ВТБ-ին և Газпромбанк-ին: