Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դեմ եմ» նախաձեռնությունը պարտադիր կուտակային կենսաթոշակայինպ համակարգի մասին օրենքի որոշ դրույթների հակասահմանադրական և անվավեր ճանաչելու վերաբերյալ իրավական գնահատականը կտա առաջիկայում: Իսկ վարչապետի և արդարադատության նախարարի` ՍԴ որոշման վերաբերյալ հայտարարությունները նրանց համար հիմք չեն:
«Որոշ ԶԼՄ-ներ, որոնք մեր պայքարի 6 ամիսների ընթացքում շարժումը պատշաճ կերպով չեն լուսաբանել, երեկ անմիջապես գործի անցան և հանրությանը մոլորեցնող հայտարարություններ տարածեցին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց շարժման անդամ Վահագն Ավագյանը` նշելով, որ առաջիկայում ԶԼՄ-ները կստանան դրա արձագանքը:
Նա նշեց, որ թեև ՍԴ-ի որոշումն անորոշ է, սակայն իրենց օգտին է, սակայն նաեւ ասաց, որ դեռևս վերջնական հաղթանակ չեն արձանագրել և շարունակելու են պայքարը:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե ՍԴ անդամը, մեկնաբանելով իրենց որոշումը հաստատել է, որ օրենքը մինչև սեպտեմբերի 30-ը գործելու , շարժման անդամներից Հայկ Ավետիսյանը պատասխանեց, որ նրա հայտարարություններն իրարամերժ են: «Նույնիսկ դատավորներն են որոշումը մեկնաբանում երկու ձևով, դրա համար էլ մարդիկ տարբեր ձեւով են հասկանում»,- ասաց նա և քաղաքացիներին կոչ արեց իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկի մեկնաբանությունը, որպես հիմք, չընդունել, որովհետև իշխանություններից ցանկացած ոք փորձելու է այն միակողմանի մեկնաբանել:
«Պայքարը շարունակվում է, մենք վերջնական հաղթանակ չենք արձանագրել»,- հայտարարեցին շարժման անդամները: