|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից հետո արդեն 3-րդ կամավորական վաշտն է պատրաստում ՀՅԴ-ն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ կամավորական 3-րդ վաշտի հրամանատար Ներսես Տեր-Պետրոսյանը։
Նա նշեց, որ այս պահին մոտ 150 կամավորների հետ են աշխատանք տանում։
Նախորդ վաշտերն արդեն համալրել է մեր ազգային բանակի շարքերը, երրորդը նույնպես պատրաստ է մեկնելու։
«Այս պահին կենտրոնանում ենք մարտավարական, հոգեբանական և թիմային հմտությունների վրա։ Մենք նպատակ ենք դրել նրանց մեջ զարգացնելու ընկերային հարաբերություններ, մարտում փոխգործողությունների, միմյանց զգալու հմտություններ և հոգեբանորեն պատրաստում ենք գալիք մարտական գործողություններին»,-ասաց նա։
Վաշտը մարզելու համար 5 կամավորական դասակներ են կազմավորել, մարզումները անցկացնում են Բյուրականի սարերում, դաշտերում, որոնք մոտ են արցախյան բնակլիմայական պայմաններին։
Մանրամասն՝ տեսանյութում․