կարևոր
6892 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-05 17:29
Հասարակություն Քաղաքական

ՔՊ-ի քարոզարշավին 10 անձ փնտրող աղջկա հակասական մեկնաբանությունները

Նախօրեին համացանցում տարածվել էր մարկեթինգային մի ընկերության նամակագրություն, ըստ որի՝ Տիգրան Ավինյանի քարոզարշավի համար ընկերությունը մարդկանց է հավաքագրում։ Փնտրում էին 10 աղջիկ, ժամը 4-ից 8-ը ուղղակի քայլելու համար։

Yerkir.am-ը կապ հաստատեց ընկերության տվյալ աղջկա հետ, որը փնտրում էր թվով 10 «քայլող» աղջիկներին։ Վերջինս, բնականաբար, հերքեց լուրը՝ ասելով, թե բառ է բաց թողնված նամակում:

Հետաքրքիր է՝ «Ուղղակի քայլելու ենք» նախադասության մեջ ո՞ր բառն է բաց թողնված։

Հետո աղջիկը շփոթված ասաց, թե հայտարարությունը վաղուց է տեղադրված եղել, հարցին՝ եթե վաղուց է , ապա ի՞նչ երթ է եղել, ոչինչ չպատասխանեց՝ կրկնելով, թե թռուցիկ բաժանելու համար է գրել, բառ է բաց թողնված։

Աղջկը սկզբում հերքեց, որ թռուցիկները քաղաքական են, հետո ասաց՝ եթե երթ է եղել ուրեմն քաղաքական թռուցիկներ են եղել։ Բաց այդպես էլ չկարողացավ հստակ բացատրել՝ ի՞նչ թռուցիկների մասին կարող է խոսք լինել, երբ նամակագրության մեջ հայտարարվում է ուղղակի քայլելու մասին։

Աղջկա իրար հակասող և շփոթված հայտարարությունների մասին ենթադրությունները թողնում ենք ձեր մեկնաբանությանը։

Անի Նահապետյան