կարևոր
901 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-09 15:37
Աշխարհ

Բայդենը կարող է կասեցնել Իսրայելի հարձակումն Իրանի վրա․ Տարասով

Բայդենը կարող է կասեցնել Իսրայելի հարձակումն Իրանի վրա․ Տարասով

Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկացրել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտի այցը Վաշինգտոն տեղափոխելու մասին: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդակնաների հետ նրա հանդիպումը նախատեսված էր հոկտեմբերի 9-ին: Կողմերը մտադիր էին քննարկել իրավիճակը Մերձավոր Արեւելքում։ Ելույթ ունենալով լրագրողների համար կանոնավոր ճեպազրույցում՝ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հրաժարվել է պարզաբանել, թե ինչն է եղել այցի հետաձգման պատճառը: Նրա խոսքով՝ «այդ հարցով պետք է դիմել իսրայելցիներին»։ Հարցին, թե արդյո՞ք այս կամ այն կերպ այցի հետաձգումը կազդի երկու պետությունների բանակցությունների վրա՝ Իրանի կողմից հարվածին հնարավոր պատասխանի վերաբերյալ, Սինգհն ընդգծել է․ «մտադիր չէ մեկնաբանել իսրայելական գործողությունները»՝ հավաստիացնելով, որ «ԱՄՆ-ն եւ Իսրայելը «կապի մեջ են մնում այս հարցի շուրջ»: Այն մասին, թե ինչ է կատարվում, դիտարկում է Ստանիսլավ Տարասովը։

Նա ուշադրություն է հրավիրել իսրայելական ԶԼՄ-ների հաղորդագրություններին, թե Գալանտի այցն ԱՄՆ չեղարկվել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի կողմիցԱմերիկյան կողմը հրավիրել է Իսրայելի պաշտպանության նախարարին՝ նրան համարելով ռազմական գործողությունների համակարգման առանցքային դեմք։ Սակայն Նեթանյահուն երկու պայման է առաջ քաշել, որպեսզի այդ այցը կայանա. նրա հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Բայդենի հետ եւ Իսրայելի կառավարության կողմից ընդունված հետագա գործողությունների հաստատումը, առաջին հերթին Իրանի նկատմամբ:

Washington Post-y հաղորդում է՝ Բայդենը սկսել է խուսափել Իսրայելի վարչապետի հետ բանակցություններից՝ ցույց տալով իր դժգոհությունը որոշ հարցերի շուրջ նրա դիրքորոշումից: Ընդ որում՝ նա շփվում է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։ Այն օրը, երբ Իսրայելը հիշեց 2023 ի հոկտեմբերի 7-ի ողբերգությունը, ԱՄՆ նախագահը զանգահարեց իր իսրայելցի գործընկերոջը, այլ ոչ թե կառավարության ղեկավարին:

Axios-ը մանրամասնում է. ԱՄՆ-ն ավելի ու ավելի է մտահոգված Մերձավոր Արեւելքում Իսրայելի ռազմական ծրագերով եւ Իսրայելին առաջարկել է չեղարկել Իրանի դեմ հարվածը: Ավելի ճիշտ այն, որ Իսրայելը դիտարկի իրանական նավթահանքերին հարվածներ հասցնելու այլընտրանքները։ NBC News-ի տվյալներով՝ ԱՄՆ ռազմական պաշտոյնաները իսրայելցի զինվորականների հետ քննարկել են հետախուզական տեղեկատվությամբ կամ օդային հարվածներով իսրայելական պատասխանին աջակցելու հնարավորույոթւնը, բայց ոչ ատոմային օբյեկտներին: Ընդ որում՝ կրճատվել է այն օբյեկտների թիվը, որոնց ուղղությամբ հարվածներ են նախապատրաստվում։ Միաժամանակ, նրանք չեն թաքցնում իրենց մտահոգությունները իրադարձությունների ենթադրյալ զարգացման վերաբերյալ։

«Թեհրանն արդեն զգուշացրել է Թել Ավիվին՝ հայտարարելով, որ կպատասխանի իր ենթակառուցվածքի դեմ ուղղված ցանկացած հարձակման։ Reuters-ի տվյալներով՝ այս օրվա ընթացքում պետք է կայանա Բայդենի եւ Նեթանյահուի հեռախոսազրույցը։ ԱՄՆ նախագահը «փորձելու է ձեւակերպել «Իրանին իսրայելական պատասխանի սահմանները»։ Բայց ի՞նչ կլինի հետո», - հավելել է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի