ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի համար ՍԴ կայացրած որոշումը կուտակային օրենքի վերաբերյալ անսպասելի չէր:
Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ թեև մանրամասն չի ծանոթացել որոշման բովանդակությանը, այնուամենայնիվ, ՍԴ-ն կոչված է որոշելու` օրենքը սահմանադրական է, թե` ոչ, և եթե օրենքը հակասահմանադրական է ճանաչել, ուրեմն` ՍԴ այդ վճիռը բոլորն են պարտավոր կատարել: «Եթե ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել օրենքը, ուրեմն կա'մ պետք է օրենքը փոխվի, կա'մ էլ չեղյալ համարվի»,- ասաց Վարդան Այվազյանը: