Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, ուր քննարկվում էր 2016թ. բյուջեի նախագիծը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը զեկուցեց, որ բյուջեի նախագծով նախատեսվում է իրականացնել 22 ծրագիր, որոնցից 10-ը վարկային ծրագրեր են:
Նիստը վարող՝ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հարց ուղղեց նրան Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության մասին, թե արդյո՞ք կա կազմակերպություն, որը դրանով զբաղվում է: Պատգամավորը հարցրեց նաև, թե ինչո՞ւ է Հայաստանի երկաթուղային փոխադրումը տարածաշրջանում ամենաթանկը՝ մոտ հինգ անգամ թանկ: «Ինչի՞ց ելնելով է բարձրացել երկաթուղու փոխադրման գինը, չէ՞ որ դա փոխհատուցում է պետությունը»,- վրդովված հարցրեց Վարդան Այվազյանը:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղից նշեց, որ կարող է այդ հարցերին պատասխանել, սակայն Գագիկ Բեգլարյանն ասաց. «Ինքս էլ կարող եմ պատասխանել: Ուղղակի Վարդան Այվազյանը վրդովված է, թող իր հարցը վերջացնի, ես կպատասխանեմ»:
Նա, Վարդան Այվազյանի հարցերին ի պատասխան, նշեց, որ կա կազմակերպություն, որը կոնկրետ զբաղվում է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հարցով, սակայն դա ենթադրում է հսկայական ծավալի աշխատանք, շարունակական բանակցություններ: Ինչ վերաբերում է երկաթուղային ուղևորափոխադրումների գներին, նա նշեց, որ գների հետ կապված լուրջ քննարկումներ են եղել, լուծումների մի փաստաթուղթն էլ ուղարկվել է խորհրդարան:
Վարդան Այվազյանը արձագանքեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը նման փաստաթուղթ չի ստացել: