Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Վա~յ, ես այնքան երջանիկ կլինեի, եթե դրա մեկ տասներորդ մասն ունենայի»,- բացականչեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ որպես հերքում «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե 55 միլիոն դոլար արժողությամբ իր բոլոր բիզնեսները տեղափոխել է Վրաստան:
«Միանշանակ ոչ: Մաման ստեղ ա»,- ավելացրեց նա: Իսկ հարցին, թե` «ո՞վ, ո՞ւմ մաման», Վարդան Այվազյանը պատասխանեց. «Մայրը` բիզնեսի մայրը, ստեղ ա` Հայաստանում, այ քեզի բան: Ինչպես նաեւ դստրերը»:
Պատգամավորն ավելացրեց, որ եթե այս պահին Վրաստան գնալու մտադրություն չունի, դա չի նշանակում, որ ապագայում, երբ պատգամավոր չլինի, լավ բիզնեսի պարագայում չի գնա Վրաստան եւ կամ այլ երկրներ:
Վարդան Այվազյանի հերքումը ոչ միայն իր անունից էր, այլ նաեւ շատ ուրիշ պատգամավորների ու գործարարների: Այն, իհարկե, ճշմարտությանը չի համապատասխանում, եւ թերթն առաջիկայում հանդես կգա այս մասին հրապարակումներով, սակայն նշենք, որ Վրաստանից առավել, մերոնց դուր է գալիս Անթալիայում բիզնես ունենալու գաղափարը: