Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նյու Յորքի հարավային շրջանի դատարանը որոշում է կայացրել` չեղյալ համարել Վարդան Այվազյանի հետ կապված` նախկինում կայացված որոշումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հենց ինքը` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Հիշեցնենք, որ 2012թ. սեպտեմբերի 6-ին Նյու Յորքի Դաշնային դատարանը կայացրել էր վճիռ` բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին պարտավորեցնելով հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի վճարել 37,5 մլն դոլար:
«Հիմա հետաքրքիր է, թե ինչ են ասելու հոգեվարքում գտնվող կամ իրենց հոգիները երեսուն արծաթով վաճառած մի քանիսը, որ իմ դեմ գրում էին առավոտից իրիկուն»,- ասաց Այվազյանը` հավելելով, որ մինչ դատարանի որոշումը իրենց չէին հավատում, երբ ասում էր, որ գող է բռնել, ով ապօրինի լիցենզիայով գործունեություն է իրականացնում, ով թալանել է ու դեռ պետք է պատասխան տա:
Նա նշեց, որ իր իրավաբանները գնացել են Նյու Յորքի Դաշնային դատարան ու ապացուցել, որ Վարդան Այվազյանը ուղղակի չէր կարող հարստություն կուտակել: Նա հավելեց նաև, որ այդ գործը դեռ շարունակվելու է, և մեղավորները դեռ պատասխան են տալու: