Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում 2015թ. բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը հարց ուղղեց ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին, թե արդյո՞ք վարչապետի հայտարարությունից հետո, որ խոշոր գործարարները պետք է հուլիսի 1-ից հետո մտնեն հարկային դաշտ, վարչապետի այդ հորդորը լսվեց, և եթե խոշոր գործարարները չեն մտնում հարկային դաշտ, ապա ինչո՞ւ է կառավարությունն ընկնում ՓՄՁ-ների հետևից:
Արմեն Ալավերդյանը նշեց, որ հուլիսի 1-ից հետո առանձնացվել են այն կազմակերպությունները, որոնց մոտ ստվեր կա, և այդ ցանկում չկա մի կազմակերպություն, որը ՓՄՁ է:
«Այդ ցանկի մեջ ներառվել են բացառապես ԱԱՀ վճարողներ, որոնց թվում են բոլորիս կողմից շատ ճանաչված ու սիրված կազմակերպություններ»,- ասաց նա:
Նիստը վարող ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը տեղից նետեց. «Օրինակ՝ շաքարաքլորը»:
Արմեն Ալավերդյանը շարունակեց` ասելով, որ վարչապետի հայտարարությունից հետո հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին լրացուցիչ պարտավորություններ են առաջադրվել` 7,2 միլիարդ դրամ, որի կեսը գանձված է: