Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական դատարանը շարունակում է «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի մի շարք դրույթների սահմանադրականության վերաբերյալ հարցի քննարկումը:
Այսօր ՍԴ-ն կհետազոտի քննության նյութերը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ այսօրվա քննարկմանը ներկա են նաև ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կառավարման բաժնի պետ Մհեր Աբրահամյանը, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Գագիկ Հարությունյանը մի քանի հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դիմեց Կենտրանական բանկի ներկայացուցիչ Ներսես Երիցյանին: ՍԴ նախագահը հետաքրքրվեց, թե այսօրվա դրությամբ քանի՞ անձ է ընտրել ֆոնդ և դրա կառավարիչ, քանի՞ անձի համար են փոխանցումներ արվել, սակայն տվյալ անձը չի ընտրել կառավարիչ, այլ համակարգչային մոդուլն է ընտրություն կատարել, արդյո՞ք ռեեստրը վարողը հասցրել է տեղեկացրել, որ նրանց համար հաշիվներ են բացված:
Երիցյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ, օպերատորների միջոցով և այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ, 5337 մարդկանցից 30 տոկոսը «պատրաստ են լռելյայն տարբերակ ընտրել, այսինքն` ընտրել չընտրելու տարբերակը»:
«Մեր գնահատականներով` առնվազն 10 հազար մարդ գիտակցված ընտրել է չընտրելու տարբերակը, այսինքն` թողել է համակարգչին: 2014-ի մարտի 27-ի դրությամբ` 127000 մասնակցի օգտին գործատուների կողմից կատարվել են փոխանցումներ: Մարտի առաջին շաբաթվա ընթացքում գումարները, ներառյալ` պետական բյուջեից համավճարը, տրամադրվել է անձնական հաշիվներին և անմիջապես ռեեստր վարողները, օրենքով սահմանված կարգով, հանդես են եկել մամլո ասուլիսով և հայտնել, որ` ձեր հաշիվները բացված են, գումարները դրված են հաշիվներին, և դուք ունեք ժամանակ, և հորդորել են կատարել ընտրություն»,- ասաց նա: